Լրատու 2022 1-ին եռամսյակ
«Արմենիըն Ֆոնդս Հայաստան Ֆոնդս» հիմնադրամի հարգելի հայրենակիցներ, նվիրատուներ և բարեկամներ,
2022 թվականը «Արմենիըն Ֆոնդս Հայաստան Ֆոնդս» հիմնադրամի համար սկսվել է մեծ հաջողությամբ։ Այն բանից հետո, երբ 2021 թվականին ստացանք շուրջ 80,000 եվրոյի բազմաթիվ նվիրատվություններ, մենք սկսեցինք իրականացնել մեր ծրագրերը մինչև տարեվերջ:
Նախ` մենք ապահովեցինք մեծ գումար 20,000 եվրո մեր գործընկեր ՀԵՄԱ-ի «Վիրավոր և հաշմանդամ զինվորների և կամավորականների համար Տեղեկատվական Տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ» ծրագրի համար: Այնուհետև Սուրբ Ծնունդից առաջ տեղեկություն ստացանք, որ Լիբանանի հայկական կարևորագույն լրատվամիջոցներից մեկը՝ «Ազդակը» ֆինանսական դժվարությունների մեջ է։ Մենք անմիջապես արձագանքեցինք և նրանց ուղարկեցինք 10,000 դոլար: Այսպիսով, մենք կարողացանք ուրախություն պատճառել Հայաստանում գտնվող մեր զինվորներին և Լիբանանում գտնվող «Ազդակ»-ի աշխատակիցներին Սուրբ Ծննդյան տոներին:
Հունվարին տխուր լուր ստացանք, որ 44-օրյա պատերազմում ծանր վիրավորում է ստացել մեր հերոսներից մեկը՝ 21-ամյա զինծառայող Հայկ Զաքարյանը։ Հայաստանում նրան այլեւս չեն կարողացել օգնել եւ նրան տեղափոխել են Գերմանիա՝ Հայդելբերգի հիվանդանոց։ Նա ֆինանսական աջակցության կարիք ունի իր վերականգնողական կեցության համար։ Մենք աջակցեցինք մեր Հայկին 5000 եվրոյով։
Բացի այդ, հունվարի վերջին, շուրջօրյա դպրոցական ծրագրի շրջանակներում, շուրջ 51,000 եվրո գումար ենք փոխանցել մեր համագործակցության գործընկեր «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Արցախի երկու դպրոցներին աջակցելու համար։ Այս մասին մանրամասն կհրապարակենք հաջորդ համարում։
Ի վերջո, ուրախ ենք տեղեկացնել, որ ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերում Աշխեն Առաքելյանին՝ իր «Սադիստական հաճույքները. Ադրբեջանի լուռ հանցագործությունները» գրքի հետագա գովազդման համար: Աշխենին մաղթում ենք հաջողություններ և հուսով ենք, որ ռազմագերիների ազատ արձակումը կարագանա։
Ինչպես տեսնում եք, վերջին ամիսներին վարչությունում շատ բան է իրականացվել։ Մենք կապի մեջ ենք մեր գործընկերների հետ՝ տեսնելու, թե ինչպես կարող ենք աջակցել հետագա ծրագրերին:
Ստորև դուք կգտնեք ավելի մանրամասն մեր նորությունների մասին։
Բարի ընթերցանություն։
Հարգանքներով
Ձեր վարչություն
Ուրախ ենք ձեզ տեղեկացնել, որ մեր վարչությունը 2021 թվականին հասել է հսկայական նվիրատվությունների։ Ընդհանուր առմամբ 79,514 եվրո է մուտքագրվել մեր հաշվին։ Երախտապարտ ենք այս արդյունքի համար։ Բացառությամբ պատերազմի 2020 թվականի` սա վերջին տարիների ամենաբարձր նվիրատվություններից մեկն է։ Սա զգալի աճ է 2019 թվականի համեմատ, երբ այն ժամանակ հավաքվել էր շուրջ 55,000 եվրո։
Շնորհակալություն բոլոր նվիրատուներին։ Մենք հատկապես զգում ենք ձեր աջակցությունը հեռախոսամարաթոնի ժամանակ։ Այս գումարով մենք կարող ենք իրականացնել այն ծրագրերը, որոնք նախատեսել ենք 2022 թվականի համար։
Միաժամանակ ուզում ենք նաև հայտնել, որ մեր լրացուծիչ ծախսերը ցածր մակարդակի վրա են՝ 5258 եվրո։
2021 տարեկան զեկույցի բոլոր մանրամասները կարող եք գտնել առցանց:
Ինչպես նշվեց մեր վերջին թռուցիկում, «Արմենիըն Ֆոնդս Հայաստան Ֆոնդս» հիմնադրամն աջակցում է ՀԵՄԱ-ին (Բեռլին) և Հայաստանում մի քանի ոչ առևտրային կազմակերպությունների կողմից նախաձեռնված «Վիրավոր և հաշմանդամ զինվորների և կամավորականների համար Տեղեկատվական Տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ» ծրագրին:
Դասընթացը տևում է մեկ տարի և մասնակիցների համար անվճար է, ովքեր մասնակցել եք 44-օրյա պատերազմին (2020թ.) Արցախում։ Նախագիծն ունի հետևյալ նպատակները.
2021 թվականի հոկտեմբերին «Արմենիըն Ֆոնդս Հայաստան Ֆոնդս» հիմնադրամն առցանց մասնակիցների համար արդեն գնել է 11 նոթատետր։ Այժմ մեր վարչությունն ապահովել է 20.000 եվրո՝ ծրագրի ծախսերի մի մասը հոգալու համար: Չորս դասախոսներ պարգևատրվել են, 28 ուսանող ստացել է կրթաթոշակ։ Սա կարևոր աջակցություն էր փորձնական ծրագրի առաջխաղացման համար:
2020 թվականին Արցախից պատերազմի ժամանակ տեղահանված ընտանիքների համար նոր բնակարաններ ստեղծելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամը առաջիկա մի քանի տարիների համար նախատեսել է բնակարանաշինության մեծ ծրագիր։ Ստեփանակերտ քաղաքում և Ասկերանի շրջանում ծրագրերն արդեն սկսվել են, և առաջին բնակարանները պատրաստ են բնակեցման։
Շուշիից և Հադրութից զոհված զինծառայողների և տեղահանվածների 260 ընտանիք շուտով ամբողջությամբ կահավորված բնակարաններ կստանան։ Սրանք գտնվում են Ստեփանակերտի Թումանյան փողոցի նորակառույց բնակելի թաղամասում։
Ավելի քան 100 ընտանիք արդեն տեղափոխվել է իրենց նոր տները, և հարյուրավոր տներ կավարտվեն մինչև տարեվերջ:
«Արմենիըն Ֆոնդս Հայաստան Ֆոնդս» հիմնադրամն աջակցում է ոչ միայն Արցախում և Հայաստանում իրականացվող ծրագրերին, այլև` հայկական սփյուռքին, հատկապես Մերձավոր Արևելքում: Երբ Դեկտեմբերի վերջին տեղեկացրեցինք մեր համագործակցության գործընկեր «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որ ցանկանում ենք աջակցել Լիբանանի հայ համայնքին, նրանց նոր էր հասել լուրը, որ հայկական «Ազդակ» օրաթերթը ֆինանսական դժվարությունների մեջ է: Մենք անմիջապես արձագանքեցինք և նրանց տրամադրեցինք 10000 ԱՄՆ դոլար գումար։
«Ազդակ»-ը երկար տարիների պատմություն ունի հայկական լրատվամիջոցներում: Հրատարակչությունը հիմնադրվել է 1927 թվականին Բեյրութում։ Այն միակ օրաթերթն է, որը դեռ տպագրվում է։
Այս աջակցությամբ լրատվամիջոցները կարողացան վճարել իրենց աշխատակիցների աշխատավարձերը և շարունակել իրենց գործունեությունը:
2022 թվականի հունվարին մենք էլ. փոստով կամ փոստով ուղարկել ենք 2021 թվականի նվիրատվության անդորրագրերը:
«Արմենիըն Ֆոնդս Հայաստան Ֆոնդս» հիմնադրամն ազատված է կորպորատիվ եկամտահարկից՝ զարգացման աջակցության խթանման պատճառով, ուստի նվիրատվությունները ենթակա են նվազեցման:
Եթե դեռ անդորրագիր չեք ստացել, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ:
Փաստավավերագրական այս գիրքը՝ Sadistic Pleasures: Silent Crimes of Azerbaijan պատմում է նախկինում գերության մեջ հայտնված հայ ռազմագերիների եվ քաղաքացիական անձանց հիշողությունների մասին, անձինք՝ ովքեր գերության ընթացքում անցել են մարդու իրավունքների կոպտագույն խախտումների միջով։ Գրքում նրանց հիշողությունները անընդհատ ուղեկցվում են հեղինակի՝ Աշխեն Առաքելյանի կողմից մեկնաբանություններով։
Գիրքը նաև ընդգրկում է թշնամու ձեռքում լինելու ընթացքում երկու սպանության դեպքերի եվ 2014 թվականին ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի կողմից սպանված 17-ամյա Սմբատ Ցականյանի ընտանիքի մասին պատմություն։ Այս ընտանիքի համաձայնության շնորհիվ էր, որ Հայաստանում նրանց որդուն սպանության հոդվածով դատապարտված մարդասպանները վերադարձվեցին Ադրբեջան, պայմանով որ Ադրբեջանը պետք է ազատ արձակի այնտեղ գտնվող բոլոր հայ ռազմագերիներին եվ քաղաքացիական անձանց։ Սա նորություն չէր, քանի որ ըստ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերի եռակողմ հայտարարության 8-րդ կետի, ստորագրվեց համաձայնություն «բոլորը բոլորի դիմաց» պայմանի շուրջ։ Սակայն այս կետը մնաց թղթի վրա՝ Ադրբեջանը մինչև այսօր ապօրինաբար, խախտելով եվ արհամարհելով մարդու իրավունքները միջազգային պահանջները, ոտնահարելով մարդու արժանապատվությունը, պատճառելով լրացուցիչ հոգեկան տառապանքներ գերության մեջ է պահում թերևս հանրությանը անհայտ թվով հայ ռազմագերիների եվ քաղաքացիական անձանց։
Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Հայաստանում, 2021 թվականի՝ Հոկտեմբերի 12-ին։[2] Քանի որ հեղինակը ապրում է Գերմանիայում, գիրքը շարունակվել է ներկայացվել Բեռլինում եվ Մյունխենում, իսկ 2022 թվականի, Մարտի 26-ին՝ Ռոստոկ քաղաքում։ Գիքրը առկա է նաև Ամազոն հարթակում