Armenien-Fonds Hayastan-Fonds e.V.
 
Gemeinnütziger Verein

 Մեր Առաքելությունը Շարունակվում է


Լրատու 2021 4-ին եռամսյակ

(Auf Deutsch)

«Հայաստան» հիմնադրամի հարգելի՛ հայրենակիցներ, նվիրատուներ և բարեկամներ,

Նոյեմբերի 19-ից 21-ն ընկած ժամանակահատվածում մենք իրականացրեցինք նվիրատվության մեր հեռախոսամարաթոնը: Այս անգամ պայմանները սովորականից տարբեր էին, մեր նախապատրաստական ​​աշխատանքների վրա, կորոնավիրուսի համաճարակից զատ, առանձնահատուկ ազդեցություն ունեցավ քաղաքական անկայունությունը Հայաստանում և Արցախում։

Այս երեք օրվա ընթացքում մենք ծանոթացանք շատ հաճելի մարդկանց հետ և լսեցինք շատ ջերմ խոսքեր։ Նվիարտուների մեծամասնությունը աջակցում է մեր կամավոր աշխատանքին, որը մեզ քաջություն և ուժ է տալիս։ Ուղերձը պարզ է՝ մենք չպետք է հանձնվենք։

Հատկապես Արցախում կրած քաղաքական պարտությունից և Հայաստանի սահմաններին քաղաքական անկայունությունից հետո դժվար է ֆինանսական միջոցներ հայթայթել երկիրը վերականգնելու համար։ Բայց այլընտրանք չկա. արցախցի փախստականները ցանկանում են մնալ այս տարածքում։ Տեղի բնակչության համար պետք է հեռանկարներ ստեղծենք արտագաղթը կանխելու համար։ Եթե ​​ուզում ենք պահպանել մեր մշակույթը, ուրեմն՝ պետք է պատրաստակամություն ցուցաբերենք օգնելու ժողովրդին հենց հիմա՝ լինի Հայաստանում, Արցախում, թե Սփյուռքում։

Մեկ այլ կարևոր հանգամանք, որը մենք տեղեկացանք մեր հեռախոսազրույցների ընթացքում, հաստատում է, որ հիմնադրամը չպետք է լինի քաղաքականության մաս Հայաստանում։ Այս ինստիտուտը գոյություն ունի արդեն 30 տարի՝ անկախ նրանից, թե ով է եղել և ով է  հիմա իշխանությունը։ Մենք այս ուղերձը և թափանցիկության անհրաժեշտությունը փոխանցում ենք Հայաստանում մեզ հետ համագործակցող  գործընկերներին։ Մենք պետք է կենտրոնանանք միայն մեր հումանիտար նպատակների վրա։

Մեր դրամահավաքի մասին ավելի մանրամասն կարող եք գտնել ստորև: Բարի ընթերցանություն։

Ուրախ տոներ բոլորիդ։

Հարգանքով՝

Ձեր Վարչություն

Հեռախոսամարաթոն 2021. Շնորհակալություն Ձեր վստահության և աջակցության համար

Մեր կամավորները 2021 թվականի նոյեմբերի 19-ից 21-ը հեռախոսով կապ են հաստատել Գերմանիայի բազմաթիվ ընտանիքների հետ։ Ընդհանուր առմամբ, մենք հավաքել ենք գրեթե 70,000 եվրո նվիրատվություններ և խոստումներ: Շնորհակալ ենք ձեր առատաձեռն նվիրատվությունների և մեր հիմնադրամի հանդեպ վստահության համար:

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով այս տարի խուսափեցինք մեկ վայրում հանդիպելուց։ Յուրաքանչյուր մասնակից զանգահարեց տնից: Այդ պատճառով մեզ չհաջողվեց հեռախոսով կապվել մեր ունեցած բոլոր հասցեներով։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին իրենց սոցիալական նվիրվածության և մեծ համագործակցության համար։

Նվիրատվության մեր կոչը շարունակվում է։ Դուք դեռ կարող եք փոխանցել ձեր նվիրատվությունը հետևյալ հաշվին.

Empfänger: Armenien-Fonds Hayastan-Fonds e.V.
IBAN: DE96 1007 0848 0483 3810 00
BIC: DEUT DEDB 110
Kreditinstitut: Deutsche Bank PGK Berlin
Verwendungszweck: Spende Phonethon 2021, Ihre Adresse  (Optional: Ihr bevorzugtes Projekt)

PayPal - Կարող եք նաև հարմար փոխանցում կատարել PayPal-ի միջոցով՝ paypal@armenienfonds.de

Նվիրատվությունները ենթակա են հարկային նվազեցման, որի համար դուք, իհարկե, կստանաք նվիրատվության անդորրագիր:

2022 թվականի նախագծերի ակնարկ

Ահա՛,  այն ծրագրերը, որոնք նախատեսել ենք իրականացնել 2022 թվականին՝

1. Արցախ՝ վերակառուցման ծրագիր

Բնակարան, տրանսպորտ, կրթություն. սրանք են այն երեք առաջնահերթությունները, որոնց վրա հիմնված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արցախի 2021-2024 թթ.-ի նախագիծը։  Նախագծերը ներառում են 817 բնակարան, 290 տուն և ավելի քան 50 կմ փողոցներ՝ ավելի քան 58 մլն դոլար ընդհանուր ներդրումներով։


2․ Արցախ՝ դպրոցական շուրջօրյա ծրագիր

Այստեղ նպատակը Արցախի դպրոցներում սենյակ վերանորոգելն է։ Աշակերտներն այստեղ մնալու են դասերից հետո մինչև ժամը 18։00։ Սա հնարավորություն է տալիս աշակերտներին ձեռք բերել նոր հմտություններ: Բացի այդ, ծնողներին ձեռնտու է նաև այն, որ առաջինից իններորդ դասարանների աշակերտները լրացուցիչ խնամք են ստանում։ Սա նրանց հնարավորություն է տալիս աշխատել այս ընթացքում: Սա կամրապնդի Արցախի տնտեսությունը։


3. Հայաստան. ՏՏ ուսուցում պատերազմի վիրավորների համար

Սոցիալական ծայրահեղ ծանր վիճակը, որում Հայաստանը հայտնվել է Արցախում 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, մեծ մարտահրավերներ է ստեղծել այնտեղի բնակչության կրթության համար։ Ծրագիրը նպատակ ունի լավ ուսուցում ապահովել պատերազմում վիրավորվածների համար և հեշտացնել նրանց աշխատանքի վերադառնալը:

Ծրագիրն իրականացվում է ՀԵՄԱ-ի (Բեռլին) հետ համագործակցությամբ։


4․ Արցախ. Հաթերքի մարզասրահի վերանորոգում

Հաթերքը Մարտակերտի շրջանի Արցախի ամենամեծ գյուղն է՝ 1800 բնակչով։ Այնտեղ մեծ դպրոց կա՝ 330 աշակերտով։ Այն վնասվել է պատերազմի ժամանակ։ Մարզասրահը հնացած է և շտապ վերանորոգման կարիք ունի։

Ծրագիրն իրականացվում է Նյուրնբերգի հայկական միության հետ համագործակցությամբ.


5.Սփյուռք. աջակցություն Լիբանանի հայերին

Քաղաքական սխալ կառավարումը և կոռուպցիան Լիբանանը ներքաշել են աշխարհի ամենավատ տնտեսական ճգնաժամերից մեկի մեջ: Մենք ցանկանում ենք շարունակել աջակցել երկրի հայ համայնքին։ Անցնող տարում «Հայաստան» հիմնադրամն արդեն օգնել է համայնքին մի քանի արշավների միջոցով, մասնավորապես կրթության և մեդիայի ոլորտում:

Հաջող տարին դանդաղ մոտենում է իր ավարտին

2021 թվականը մոտենում է իր ավարտին։ Մեր վարչությունը մեծ հպարտությամբ հետ է նայում: Կամավորների և նվիրատուների աջակցությամբ մենք բազմաթիվ առաջադրանքներ կատարեցինք հիմնադրամի համար։ Ստորև դրանցից մի քանիսը՝

  • Մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել Արցախում, Հայաստանում և Սփյուռքում:
  • Հիմնադրամը ձեռք է բերել ավելի թափանցիկություն՝ ծախսերը և կանխիկի մնացորդը հասանելի են առցանց բոլորի համար:
  • Ավելին նվիրատուների համար՝ նվիրատուն հնարավորություն ունի ընտրել իր ցանկալի նախագիծը՝  նշելով նվիրատվության նպատակը։
  • Մենք ուժեղացրել ենք նաև արտաքին հաղորդակցությունը՝ կանոնավոր տեղեկագրերը ներկայացնում են հիմնադրամի ներկա իրավիճակի ընդհանուր պատկերը: Մեր ֆեյսբուքյան էջը նույնպես  անընդհատ թարմացվում է։
  • Մենք ժամանակին համահունչ արդիականացրել ենք մեր թվային ենթակառուցվածքը, ինչպես նաև տեղեկագրերի և փոստային նամակների ուղարկելու նոր ծրագրային ապահովման ներդրումը։
  • Շարունակվել և ամրապնդվել է համագործակցությունը Գերմանիայի միությունների և համայնքների հետ: 2022 թ.-ին ՀԵՄԱ.-ի (Բեռլին) և Նյուրնբերգի հայկական միության հետ մենք ծրագրել ենք նոր ծրագրեր Հայաստանում և Արցախում։  2020 թվականից ՀՕՄ-ի և ՀԱՅՔ ուսանողական ակումբի հետ համագործակցությունն շարունակվել է նաև այս տարի։
  • Բազմաթիվ գործառույթներ, ինչպիսիք են PayPal-ը և AmazonSmile-ը, ներդրվել են մեր նվիրատուների համար, որպեսզի նրանց համար հեշտացվի միջոցների փոխանցումը:

Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր ներգրավվածներին՝ մաղթելով ձեզ և ձեր ընտանիքի անդամներին ամենայն բարիք 2022 թվականին: Եվ չնայած համաճարակին՝ Սուրբ Ծննդյան ուրախ օրեր:

Առողջ եղեք։ 

Sadistic Pleasures: Silent Crimes of Azerbaijan

Աշխեն Առաքելյանի կողմից

Փաստավավերագրական այս գիրքը պատմում է նախկինում գերության մեջ հայտնված հայ ռազմագերիների եվ քաղաքացիական անձանց հիշողությունների մասին, անձինք՝ ովքեր գերության ընթացքում անցել են մարդու իրավունքների կոպտագույն խախտումների միջով։ Գրքում  նրանց հիշողությունները անընդհատ ուղեկցվում են հեղինակի՝ Աշխեն Առաքելյանի կողմից մեկնաբանություններով։ Գիրքը նաև ընդգրկում է թշնամու ձեռքում լինելու ընթացքում երկու սպանության դեպքերի եվ 2014 թվականին ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի կողմից սպանված 17-ամյա Սմբատ Ցականյանի ընտանիքի մասին պատմություն։ Այս ընտանիքի համաձայնության շնորհիվ էր, որ Հայաստանում  նրանց որդուն սպանության հոդվածով դատապարտված մարդասպանները վերադարձվեցին Ադրբեջան, պայմանով որ Ադրբեջանը պետք է ազատ արձակի այնտեղ գտնվող բոլոր հայ ռազմագերիներին եվ քաղաքացիական անձանց։ Սա նորություն չէր, քանի որ ըստ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերի եռակողմ  հայտարարության 8-րդ կետի, ստորագրվեց  համաձայնություն «բոլորը բոլորի դիմաց» պայմանի շուրջ։ Սակայն այս կետը մնաց թղթի վրա՝ Ադրբեջանը մինչև այսօր ապօրինաբար, խախտելով եվ արհամարհելով մարդու իրավունքները միջազգային պահանջները, ոտնահարելով մարդու արժանապատվությունը, պատճառելով լրացուցիչ հոգեկան տառապանքներ գերության մեջ է պահում թերևս հանրությանը անհայտ թվով հայ ռազմագերիների եվ քաղաքացիական անձանց։

Գիրքը պատվիրելու համար կարող եք Էլ․ նամակ ուղարկել հետևյալ հասցեով՝ silentcrimesofazerbaijanan@gmail.com